Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը ընդունել է Բաքվում գտնվող Ճապոնիայի պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը ընդգծել են, որ վերջին տարիներս Ադրբեջանի և Ճապոնիայի միջև մշակութային և տնտեսական ոլորտներում հարաբերությունները արագ զարգանում են:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Աբիևը հյուրերին է ներկայացրել հայ-ադրբեջանական հակամարտության և տարածաշրջանում առկա բարդ ռազմաքաղաքական իրավիճակը։
Նա հայտարարել է, որ “Հայաստանը շարունակում է ագրեսիան” նաև այժմ։ “Չնայած հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելու փորձերին՝ ագրեսիան շարունակվում է, և, ցավոք, կոնկրետ արդյունքներ չկան”,-ասել է նա։
Նախարարի խոսքով՝ “Հայաստանը չի իրականացնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերը”։
Սաֆար Աբիևը հայտարարել է, որ եթե նման իրավիճակը շարունակվի, իրենք “ստիպված կլինեն օգտագործել ադրբեջանական բանակի հնարավորությունները”։
