Կանադացի զույգը մոթելի սենյակում 40 պիթոն պահելու համար մեղադրվել է կենդանիների նկատմամբ դաժանության մեջ:
Այս բացահայտումը ավելի է մեծացրել Կանադայում օձերի տարածման նկատմամբ վախը, քանի որ այս ամսվա սկզբին Նյու Բրանսուիկում վանդակից փախած պիթոնի կծելուց երկու տղաներ էին մահացել:
Սողունները, որոնցից մի քանիսը մեկ մետր երկարություն ունեին, անցած շաբաթ հայտնաբերվել էին Օնտարիո նահանգի Բրանթֆորդ քաղաքի մոթելներից մեկում:
Օնտարիոյի կենդանիների նկատմամբ հասրակության դաժանության կանխարգելման վարչությունից ուրբաթ հայտնել են, որ օձերը ջրազրկված վիճակում են եղել և գոյատևելու համար բավականաչափ տարածք չեն ունեցել: Տղամարդուն և կնոջը մեղադրել են կենդանիների նկատմամբ դաժանության մեջ: Նրանց անունները չեն հրապարակվել:
Tags: Կանադա