Սեքս սկանդալի պատճառով,Բոբ Ֆիլները հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Կալիֆոռնիական Սան-Դիեգոյի քաղաքապետը օգոստոսի 30-ին կհեռանա պաշտոնից` սեքսուալ ոտնձգությունների բազմաթիվ մեղադրանքների պատճառով: Որոշումն ընդունվել է քաղսովետի նիստից հետո, որի ընթացքում բոլոր անդամներն ընդունել են Ֆիլների` իր հեռանալու դիմաց առաջ քաշված պայմանները:
Ֆիլները պահանջել է, որ դատական հայցի ու ոտնձգությունների զոհերին հնարավոր փոխհատուցման ծախսերի մի մասը կատարվի քաղաքային բյուջեից:
Ֆիլների դեմ վերջին մեկուկես ամսում 18 բողոք է ներկայացվել:
Tags: քաղաքապետ