Բոլիվիայի բանտում տեղի ունեցած հրդեհից տասնյակ բանտարկյալներ են մահացել

Բոլիվիայի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ ուրբաթ օրը երկրի արևելյան հատվածում տեղակայված բանտերից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի և հրդեհի արդյունքում մահացել է 29 բանտարկյալ, կան տասնյակ վիրավորներ:

Սանտա Կրուզում տեղակայված դեպքը սկսվել էր երկու խմբերի միջև վեճով:

Ըստ ABI պետական լրատվական գործակալության՝ մեհացածների շարքում եղել է նաև մեկ երեխա: Ավելի քան 50 մարդ վնասվածքներ է ստացել:

Բոլիվիան երեխաներին թույլատրում է ապրել բանտարկված ծնողների հետ:

Նախագահ Էվո Մորալեսը ցավակցել է զոհվածների ընտանիքներին: Նա պահանջել է հետաքննել դեպքը, որը իշխանությունները բնորոշվել են որպես Բոլիվիայում տեղի ունեցած ամենամահաշատ բանտային բռնություն:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ուրբաթ բանտարկյալների երկու խմբերի միջև ծագած վեճի ժամանակ նրանք հեղուկ գազով երկու տարա էին վառել, որից էլ  պայթյուն էր առաջացել:

Բանտի անվտանգության ուժերին ևս 100 աշխատակիցներ են ավելացվել:

Բանտը երկրի խիստ վերահսկողության տակ գտնվող հաստատություններից մեկն էր հանդիսանում:

 

 

Tags: