Բրիտանական գահի ժառանգորդի խնամքը Քեյթ Միդլտոնը չի վստահում դայակին: Քեմբրիջի դքսուհին հայտարարել է, որ նորածին արքայազնի դաստիրակության գործում իրեն կօգնեն իր ծնողները: Որպեսզի մոտ լինեն թոռնիկին, հատկապես երիտասարդ մոր համար առաջին ամենածանր ամիսներին, նրանք կտեղափոխվեն Ուիլյամի և Կեյթի Կենսինգտոնյան պալատ:
Հիմա այնտեղ վերջացնում են վերանորոգումը, հաղորդում է “Россия 24″-ը: Աշխատանքները տարվում են հաշվի առնելով Միդլտոնների տեղափոխումը, որոնց համար պատրաստել են ոչ մեծ տնակ:Ճարտարապետները ասում են, որ Քեյթը անձամբ է մասնակցել կահավորմանը:
Tags: Քեյթ Միդլտոն