Միլիոն խավարասերները փախել են տիրոջ մոտից

iՇուրջ մեկ մլն խավարասերներ հեռացել են չինական Դաֆեն քաղաքի ֆերմայից: Ոստիկանությունը հայտնել է, որ չարագործները բացել են պլաստիկե ջերմոցներն ու ազատ արձակել միջատներին :

Հիմա առողջապահության նախարարությունում դրանցից ազատվելու պլան են մշակում: Periplaneta Americana տեսակի խավարասերների հայրենիքը Աֆրիկայի տրոպիկական շրջաններն են. նրանք գիշերային կյանք են վարում ու հիմնականում բնակվում թունելներում ու շենքերում:

Միջադեպից հետո  ֆերմայի տերը հայտնվել է սնանկության եզրին.նա այդ խավարասերի 102 ձու գնելու վրա ծախսել է ամերիկյան 16 հազար դոլար: Վերջին կես տարին ֆերմերը բիզնես ծրագիր է մշակել ու իր միջատներին կերակրել բացառապես մրգերով ու թխվածքաբլիթով: Խավարասերները դա գերադասում են  սննդի մնացորդներից:

Ողջ աշխարհում խավարասերները վնասատու են համարվում, սակայն Չինաստանում միջատներին օգտագործում են բժշկական նպատակով: Չինական ժողովրդական բժշկության համաձայն, այս միջատներով կարելի է բուժել քաղցկեղը և այլ հիվանդություններ, ինչպես նաև  բարձրացնել իմունիտետը:

Tags: