Ցյուրիխում մարմնավաճառությամբ զբաղվելու խցիկներ կտեղադրեն

i (1)Ցյուրիխի իշխանությունները մտադիր են մարմնավաճառության վերաբերյալ նոր օրենքներ սահմանել, որոնք մարմնավաճառներին կպարտավորեցնեն հաճախորդի հետ հանդիպել միայն հատուկ սեքսի համար նախատեսված խցիկներում` քաղաքի կենտրոնից հեռու:

Օրենքի նախագիծը արժանացել է Ցյուրիխի բնակիչների հավանությանը: Շվեյցարական քաղաքի ադմինիստրացիան  մտադիր է  արգելել սեքս-արդյունաբերության ներկայացուցիչներին  հաճախորդներին փողոցում սպասարկել: Դրանից բացի, նոր օրենքի համաձայն, բոլոր մարմնավաճառները պետք է արտոնագիր ու ապահովագրություն ունենան:

Քաղաքի իշխանություններն այդ կերպ են մտադիր Ցյուրիխում վերահաստատել խաղաղությունն ու կարգը: Սակայն, օրենքի հակառակորդները կասկածում են դրա հաջողությանը:

Ցյուրիխում մարմնավաճառությունն օրինական զբաղմունք է արդեն շուրջ 60 տարի:

Tags: