Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես գրանցել է իշխող “Ենի Ադրբեջան” կուսակցության ղեկավար, գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 9-ին: Մինչ օրս թեկնածություն է առաջադրել մոտ 18 մարդ:
Tags: ադրբեջան