Ղրղզստանում դեռահասը մահացել է միջնադարյան սարսափելի հիվանդությունից

521aee11-010b-0dd7-010b-0dd8117005d6.photo.0Ղրղզստանում արտակարգ իրադրություն է. առաջին անգամ երկար տարիներ անց գլուխ է բարձրացրել միջնադարյան ամենասարսափելի հիվանդությունը` այտուցային ժանտախտը:  Օգոստոսի 22-ին Իսսիկկուլի շրջանային հիվանդանոց է  դիմել  15-ամյա մի դեռահաս բարձր ջերմության բողոքով: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են հիվանդությանը բնորոշ այտուցներ  ու տղայի մոտ ախտորոշել են “ժանտախտ”: Տղային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն երեկոյան նա մահացել է: Բժիշկները հերձման արդյունքներով հաստատել են, որ տղան մահացել է այտուցային ժանտախտից: Հայտնի է, որ նա օգտագործել է արջամկան միս:

Կատարվածի կապակցությամբ շրջան են  ուղարկվել հակահամաճարակային խմբեր, քանի որ  համաճարակի  բռնկման վտանգ կա: Ժանտախտը շատ վարակիչ է, իսկ վերջին օրերին  տղայի հետ շփվել է ավելի քան 100 մարդ: Բոլորը մեկուսացվել են, տեղի բնակչության մեջ բացատրական աշխատանք է տարվում: Հետազոտվել է մոտ 800 մարդ:

XIV դարի կեսին Եվրոպայում, Ասիայում ու Հյուսիսային Ամերիկայում  քսան տարում այդ հիվանդությունից մահացավ ավելի քան 60  մլն մարդ (որոշ տարածաշրջաններում` բնակչության գրեթե կեսը):

Tags: