Ադրբեջանական բանակում զինվորի մահվան հերթական դեպքն է գրանցվել: Պատճառը էլեկտրականության հետ անփույթ վարվելն է եղել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, զինծառայող Թուրքալ Գազիևը (ծնվ. 1993թ.) կենցաղային գործերով զբաղվելու ժամանակ հոսանքահարվել է, ինչի հետևանքով զինվորը տեղում մահացել է:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է պատահարը:
Tags: ադրբեջան, բանակ