Օգոստոսի 25-ին The Telegraph-ը հայտնել է, որ Բրիտանիայի ռազմա-ծովային նավատորմը Սիրիայում քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան, ԱՄՆ-ի հետ Սիրիային հարվածելու նախապատրաստություն է տեսնում:
Բրիտանիայի վարչապետ Քեմերոնի ու ամերիկյան իշխանությունների բանակցությունները շարունակվում են: Համաձայնության ձեռքբերման դեպքում, ըստ աղբյուրների, ռազմական գործողություն կիրականացվի արդեն հաջորդ շաբաթ:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգի խոսքով, ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պետք է Սիրիայի նախագահ Ասադին ցույց տան, որ համաշխարհային հասարակայնությունը չի կարող անտարբեր մնալ Սիրիայի բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման “անպատժելիության” առիթով:
ԱՄՆ ՌԾՈՒ-ն սկսել են ուժեր բերել Սիրայի տարածք` քիմիական զենքի մասին տեղեկությունը ստանալուց հետո: Սիրիական ընդդիմությունը քիմիական հարձակման մեջ մեղադրում է Սիրիայի իշխանություններին, սակայն, պաշտոնական Դամասկոսը հերքում է իր հասցեին հնչած մեղադրանքը: Պետական ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին թունելներում ընդդիմության քիմիական զենքի պահեստների հայտնաբերման վերաբերյալ:
Tags: Սիրիա