Լուսանկարվելով «Paris Design Week»-ի համար էրոտիկ պատկերներում` 20-ամյա Ստեֆանի Քեյը չէր էլ մտածում, թե ինչ հետևանքներով է հղի դա իր վարչապետ հոր քաղաքական կարիերայի համար:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը իր դստերը Փարիզի հեղինակավոր դպրոցում ուսման ուղարկելով` չէր սպասում, որ դստեր էրոտիկ լուսանկարները կարող են օգտագործվել որպես «Paris Design Week»-ի մշակութային միջոցառման գովազդ:
Իսկ աղջկա լուսանկարներն իսկապես էլ շատ բաց են: Նա բոլոր լուսանկարներում մերկ է ու փորձում է իր կանացի հմայքները ծածկել ձեռքի տակ ընկածով` ութոտնուկով, համբուրգերով կամ էլ «McDonald’s»-ի տապակած կարտոֆիլով:
Tags: ֆոտոսեսիա
