Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն այսուհետ կկրի Վոլգոգրադի «Ռոտորի» մարզաշապիկը: Նա վարձավճարով մինչև տարեվերջ կխաղա այդ թիմի կազմում:
«Ռոտորը »Ռուսաստանի առաջին խմբի առաջնությունում անցկացրած 9 խաղից հետո 9-րդ տեղում է:
21-ամյա Բայրամյանը «Ռոստովի» կազմում մասնակցել է 16 հանդիպման։ «Ռոտորում» նա կխաղա 17 համարի մարզաշապիկով։
«Նրա տրանսֆերի շուրջ սկսել ենք բանակցել հունիսից և վերջապես կարողացանք փոխհամաձայնության գալ։ Լավ գիտենք այդ տղային՝ նա հրավիրվում է Ռուսաստանի երիտասարդական հավաքական։ Բայրամյանն արագաշարժ, տեխնիկապես պատրաստված, լավ դրիբլինգ ունեցող խաղացող է։ Նա բազմակողմանի ֆուտբոլիստ է և կարող է խաղալ կիսապաշտպանության ու հարձակման գծում։ Հույս ունենք, որ Խորենը կուժեղացնի մեր թիմը»,- ասել է «Ռոտորի» փոխնախագահ Ռոխուս Շոխը:
Tags: Խորեն Բայրամյան, սպորտ, ֆուտբոլ
