Այս շաբաթ կանադացի ռադիոհաղորդավարը և թերթի լրագրողը քաղաքապետի հետ հարցազրույցի ժամանակ հանել է իր վերնազգեստը և կիսամերկ շարունակել հարցեր տալ:
Լրագրող Լորի Ուելբուրնը Կանադայի Կելոունա քաղաքի քաղաքապետ Ուոլթեր Գրեյի հետ հարցազրույց էր վարում հանրության մեջ կանանց կիսամերկ քայլելու թեմայով:
Լրագրողը հարցնելով, ինչ կլինի եթե ինքը կիսամերկ քայլի քաղաքում՝ խոսափողը փոխանցել է քաղաքապետին և մերկացրել կուրծքը՝ պատճառաբանելով, որ շոգ է:
Քաղաքապետը պատասխանել էր, որ եթե տղամարդիկ կարող են կիսամերկ շրջել, ապա կանայք ևս իրավունք ունեն:
Կանադայում կիսամերկ քայլելը անօրինական չէ, եթե չի անցնում պարկեշտության սահմանները:
Օգոստոսի 25-ին կանանց խմբերը կիսամերկ շրջում էին Նյու Յորքում կիսամերկ քայլելու կանանց իրավունքը նշելու համար: Այս ամենամյա միջոցառումը նշվում է 2007թ-ից ի վեր:
Tags: Կանադա
