Իսսիկ-Կուլի մարզ հակահամաճարակային միջոցառումների նպատակով վրաններ, անհատական պաշտպանության ու հակաժանտախտային պատվաստանյութեր են ուղարկվել:
Հիմա մարզում հոսպիտալացվել է 132 մարդ, որոնք շփվել են ժանտախտից մահացած 15-ամյա պատանու հետ: Հոսպիտալացվածներից ոչ մեկի մոտ վտանգավոր հիվանդության ախտանշաններ չեն հայտնաբերվել, սակայն բժիշկները շարունակում են նրանց հսկողության տակ պահել: Մարզում կարանտին է: Ակ-սույսկի տարածքային հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների բաժանմունքի մոտ ոստիկաններ են:
Իչկե Ժերգեզ գյուղում բուժաշխատողները տնետուն զննումներ են կատարում: Բացի այդ, արտապլանային պատվաստումներ են կատարում ժանտախտի օջախում բնակվողների շրջանում, որսում են կրծողներին, հետազոտում նրանց:
Tags: ժանտախտ