Գևորգ Ղազարյանը չի կասկածում, որ «Սելթիկի» հետ պատասխան խաղը դժվար է լինելու

229971_460832513956933_1595861837_nՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի թիմը` Կարագանդայի «Շախտյորը», հաջող է խաղում Եվրոպայի  Չեմպիոնների լիգայի մրցաշարում: 25-ամյա հայ ֆուտբոլիստը sports.kz կայքի հետ զրուցել է «Սելթիկի» հետ կայանալիք պատասխան հանդիպման մասին: Առաջին խաղում նրա թիմը սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության էր հասել շոտլանդական ակումբի նկատմամբ:

-Ի՞նչ կասեք «Սելթիկի» մասին առաջին հանդիպումից հետո:

-Շատ ուժեղ թիմ է: Բախտը մի փոքր մեզ ժպտաց: Նաև դարպասապահը մեզ շատ օգնեց: Մենք քիչ պահեր ստեղծեցինք, բայց, բարեբախտաբար, դրանցից երկուսը իրացրեցինք:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք պատասխան խաղից:

-Կլինի 2-3 անգամ ավելի բարդ, քան առաջին խաղում էր: Նրանց առավելությունը կլինեն խաղադաշտը և երկրպագուները: Նրանք կորցնելու ոչինչ չունեն 0:2 հաշվից հետո: Կարծում եմ՝ մեծ ճնշում և լարվածություն կլինի:

-ինչպիսի՞ տրամադրությամբ է թիմը մեկնում:

-Մարտական: Ամեն ինչ հրաշալի է, բոլորը պատրաստ են կռվի:

-Ձեր ընտանիքը Կարագանդայում էր:

-Այո, կինս և տղաս հյուր էին եկել: Հիմա մեկնում են Կիև, որտեղից էլ կժամանեն Երևան:

-Ի՞նչ է Ձեր տղայի անունը և քանի՞ տարեկան է նա:

-Էդգարն ընդամենը 8 ամսական է Ես նրան Էդգար եմ անվանել՝ ի պատիվ իմ լավագույն ընկերների: Ի դեպ, նրանք երկուսն էլ ֆուտբոլիստ են: Էդգար Մանուչարյանը, ով խաղում է Եկատերինբուրգի «Ուրալում» և Էդգար Մալաքյանը, ով չեխական «Վիկտորիա» ակումբի ֆուտբոլիստ է, բայց հիմա վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բանանցում»:

-Ձեր ազգանունը տարբեր կերպ են արտասանում: Ինչպե՞ս կլինի ճիշտը:

-Ճիշտը կլինի Գազարյան:

Tags: , ,