Սեպտեմբերի 9-ին Բաքվում տեղի է ունենալու ԱՊՀ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով ԱՊՀ Գործադիր կոմիտեի պաշտոնական կայքին, օրակարգում քննարկվելու է 7 հարց: Բացի դրանից, խորհրդին մի շարք առաջարկներ են ներկայացվելու, որոնք վերաբերում են ԱՊՀ երկրների արտաքին սահմաններին սահմանային խմբերի և այլ գործակալությունների ձևավորմանը և կիրառմանը:
