Հունական հին Ամֆիպոլիսից ոչ հեռու հաջողվել է հայտնաբերել մի ուշագրավ շինություն, որն, ամենայն հավանականությամբ, Ալեքսանդր Մակեդոնացու դամբարանն է:
Սկզբում գիտնականներին հաջողվեց հայտնաբերել 3-մետրանոց պատ, որի երկարությունը 500 մ է և որի ետևում էլ, հավանական է, գտնվում է դամբարանը: Որ սա Մակեդոնացու դամբարանը կարող է լինել, գիտնականներին հուշել է այն հանգամանքը, որ այն թվագրվում է մթա 4-րդ դարով (պահպանված տվյալների համաձայն, Մակեդոնացին մահացել է Բաբելոնում, մթա 323 թվին): Եթե անգամ այս կառույցը Մակեդոնացու դամբարանը չլինի, ապա դա բարձրաստիճան մեկի դամբարանն է, գուցե` Մակեդոնացու զինակցի:
Կասկածամիտները համարում են, որ Մակեդոնացու դամբարանը դժվար թե Հունաստանի տարածքում լիներ, քանի որ պատմական փաստաթղթերի համաձայն նրա դամբարանը պետք է որոնել Եգիպտոսում:
Tags: Մակեդոնացի