Ինչպես տեղեկացնում են բրիտանական ԶԼՄ-ները, 28-ամյա արքայազն Հարին պատրաստվում է ամուսնանալ ընկերուհու` Քրեսիդա Բոնասի հետ: Նման տեղեկություններ հայտնվեցին մամուլում այն բանից հետո, երբ Հարին ընկերուհու հետ մեկնեց աֆրիկյան սաֆարի` ռոմանտիկ ուղևորության : Այնտեղ զույգն այցելել է այն բարեգործական կազմակերպություն, որտեղ ինչ-որ ժամանակ աշխատել է արքայադուստր Դիանան: 3 տարի առաջ նրա եղբայրը` Ուիլյամը, նույնպես այցելել է այդ վայր:
ԶԼՄ-ները նշում են, որ հարսանիքը կարող է լինել մյուս տարվա գարնանը:24-ամյա Քրեսիդայի հետ Հարին հանդիպում է 2012-ից: Աղջիկն ավարտել է կոնսերվատորիայի պարի ու երաժշտության կուրսը: Զույգը տիպված է թաքցնել հարաբերությունները, դրա համար էլ նրանք խուսափում են միասին հասարակության մեջ հայտնվելուց:
Tags: արքայազն
