Աֆրիկյան երկրներից Քենիայում մի կին, միաժամանակ սիրելով երկու տղամարդու և չկարողանալով ընտրություն կատարել նրանց միջև, որոշում է միևնույն ժամանակ երկուսի հետ էլ ամուսնանալ: Երկու ամուսնու հետ միասին ապրող կինը նրանցից յուրաքանչյուրի հետ պայմանագիր է կնքել, որպեսզի նրանց միջև վեճ չծագի:
Թուրքական «Ռադիկալը», հղում կատարելով «BBC»-ին, գրում է, որ ըստ այս տարօրինակ եռակողմ համաձայնագրի, կինն ինքն է որոշելու, թե երբ ամուսիններից որ մեկի մոտ է մնալու: Ինչ վերաբերում է ծնված երեխաներին, ապա երկու տղամարդն էլ պատրավոր են կրել նրանց մեծացնելու պատասխանատվությունը:
Նախքան այս երկակի ամուսնությունը կինն արդեն երկու երեխաների մայր էր և այրի: Նա նշել է, որ ամուսիններին որպես հակառակորդներ չի դիտարկում, այլ ընդհակառակը, կարծում է, որ «այդպես ավելի երջանիկ կլինեն»:
Միանգամից երկու տղամարդու հետ ամուսնանալու երևույթը՝ պոլիանդրիան, Քենիայում չտեսնված երևույթ է, սակայն օրենքի տեսանկյունից նաև արգելված չէ:
