Եգիպտոսում հուլիսի 3-ին իրականացված ռազմական հեղաշրջման դեմ պայքարի կենտրոնի վերածված Կահիրեի Ռաբիա ալ Ադավիա հրապարակում ծնված չորս մատի նշանը՝ «R4BIA»-ը, դարձել է վերջին տարիներին աշխարհում ամենից արագ տարածում ստացած խորհրդանիշերից մեկը: Դեղին և սև գույներ ստացած նշանը մեծ տարածում է գտել սոցիալական մեդիայում, ինչպես նաև մի շարք համացանցային կայքերում և մարդկանց առօրյա կյանքում: Մալազիայում, Մարոկոյում և իսլամական բազմաթիվ երկրներում այս նշանը մեծ արագությամբ տարածվել և դարձել է սոցիալական ցանցերի օգտատերերի էջերի գլխավոր պատկերը:
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ «R4BIA» նշանի համար հատուկ կայք է ստեղծվել՝ «www.r4bia.com», որը կգործի անգլերեն, արաբերեն և թուրքերեն: Կայքում տեղեկություն է տրվում այն մասին, թե ինչպես է ծնվել «R4BIA» նշանը, ինչ է այն խորհրդանշում, ինչպես նաև ներկայացվում են մեծ թվով լուսանկարներ և տեսանյութեր:
