Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է «Հայաստանի անկախությունը 22 տարեկան է» թեմայով հոլովակների մրցույթ։ Մրցույթին կարող են ներկայացվել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ հոլովակներ։ Տեսանյութի տևողությունը պետք է լինի մինչև 4 րոպե։ Հոլովակներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 10-ը՝ ժամը 18.00։ Դրանք պետք է ուղարկել press@heh.am էլ. հասցեին կամ էլեկտրոնային կրիչով բերել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակ (Աբովյան 50/5), աշխատանքային օրերին՝ ժամը 09.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։
Հոլովակներ կարող են ներկայացնել մինչև 35 տարեկան անձինք։
Հաղթողը կճանաչվի ֆեյսբուքյան քվեարկության և ժյուրիի ձայների միջոցով (50:50 հարաբերակցությամբ)։ Հոլովակները սեպտեմբերի 11-20-ը քվեարկության համար տեղադրված կլինեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Լավագույնը ճանաչված հոլովակի հեղինակը կստանա մրցանակ (iPad mini)։
Մանրամասների համար զանգահարել՝ 010 54 58 02 (ներքին՝ 16)։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
