Հրդեհն ազգային Յոսեմիթյան պարկում ոչնչացրել է 111 շինություն, այդ թվում` 31 սեփական տուն: Մոլեգնող հրդեհը նահանգի պատմության մեջ յոթերորդն է: Հրդեհի դեմ պայքարի են ելել 4 հազար հրշեջ: Հրդեհի ճարակ է դարձել 728 քկմ տարածք: ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության ցանկը ներառված Յոսեմիթյան պարկի շուրջ բռնկված հրդեհը չի մարում արդեն 10 օր ու սպառնում է մի քանի հազար շինություններ ավերել:
