Ձնամրրիկը ծածկել է Պերուի հարավ-արևելքը: Իշխանությունները պատրաստ են արտակարգ դրություն հայտարարել: Տարածաշրջանում ջերմաստիճանը -15 է: Ճանապարհները ծածկված են մերկասառույցով: Տասնյակ բնակավայրեր հայտնվել են մեկուսացած վիճակում, այնտեղ հասնելը դարձել է անհնար: Վտանգ կա, որ խափանումներ կարող են առաջանալ հոսանքամատակարարման մեջ: Լուրջ վնաս է հասցվել ֆերմերային տնտեսությանը: Լուրեր են ստացվում ցրտահարվածների ու զոհերի մասին:
Այս տարածաշրջանում ձյունն ու ցուրտը բացառիկ երևույթներ չեն, քանի որ սա բարձրլեռնային տեղանք է: Սակայն, նման բան չէին տեսել վաղուց, հայտնում են վթարային ծառայություններում:
Tags: պերու