ԱՄՆ-ում նշում են Մարտին Լյութեր Քինգի` “Ես երազանք ունեմ” ճառի 50-ամյակը: Սևամորթների իրավունքների համար պայքարող մարտիկն օրինակ է դարձել շատերի համար:
Euronews-ին տված հարցազրույցում հայտնի իրավապաշտպան Ջեսսի Ջեյմսը հայտարարել է, որ չնայած օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին, Մարտին Լյութեր Քինգի ժամանակներից երկրում քիչ բան է փոխվել:
“60-ականներին մենք երազում էինք, որ ավարտվի պատերազմը Վիետնամում, որ կարողանանք հանգիստ իջևանել հյուրանոցներում կամ էլ սրճարանում ուտել: Մենք երազել ենք քվեարկելու իրավունքի մասին: Հիմա մենք ազատ ենք, սակայն առաջվա պես հավասար չենք: Օրենքներ են ընդունվել, սոցիալական տարանջատումը վերացել է միայն թղթի վրա: Իսկ իրականում, անհավասարությունն ավելի է խորացել”:
Tags: Մարտին Լյութեր Քինգ