Օգոստոսի 27-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի տարածքից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արթուր Վ.-ն, որը հունիսի 11-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 207 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը:
Tags: ոստիկանություն

