Տարեկան ամփոփիչ հանդիպում Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների հետ

221313241377635241Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ արտոնագրման բաժնի տարեկան ամփոփիչ հանդիպումը ՀՀ բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների հետ:

Այն նպատակ ուներ ակումբներին ներկայացնել ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2013/14 մրցաշրջանի ամփոփիչ տեղեկատվությունը և նշված մրցաշրջանի արդյուքները: Մասնակից ակումբները ներկայացված էին իրենց արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների մակարդակով: Չնայած այն հանհամանքին, որ ակումբների արձագանքները միանգամայն դրական էին արտոնագրման բաժնի գործունեության վերաբերյալ, հանդիպման ընթացքում ակումբներին հնարավորություն տրվեց իրենց դժգոհություններն ու առաջարկությունները հայտնել ՀՖՖ արտոնագրման բաժնին ակումբների արտոնագրման համակարգի վերաբերյալ: Ծավալված քննարկման արդյունքում եղան առաջարկներ, որոնք կընկնեն ակումբների արտոնագրման գալիք մրցաշրջանի համար նախատեսված բարելավումների և փոփոխությունների հիմքում: Հանդիպման ընթացքում ակումբներին ներկայացվեցին նաև գալիք արտոնագրային մրցաշրջանի նպատակներն ու նախատեսվող ծրագրերը:

Tags: , ,