Գերմանիայի խորհրդարանի իրավական կոմիտեի անդամ, պատգամավոր Մարկո Վանդերվիցը, պատասխանելով Ադրբեջանական եվրոպական միության՝ Լեռնային Ղարաբայի համար հայ-ադրբեջանական հակամարտության հարցով դիմումին, նշել է, որ Խոջալուի օդանավակայանի բացումը կարող է խանգարել խնդրի կարգավորման խաղաղ գործընթացին և հանգեցնել հակամարտության սրմանը:
«Օդանավակայանի բացման շուրջ քննարկումները ցույց են տալիս, թե ինչ արագությամբ կարող են կրկին սրվել երկու երկրների միջև հարաբերությունները: Վաղ թե ուշ մենք կհասնենք այս հակամարտության լուծմանը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համապատասխան կառույցների օգնությամբ»,-ասել է Վանդերվիցը:
Ինչպես հաղորդում է թուրքական
«Haberler»-ը՝ պատգամավոր Վանդերվիցը նշել է նաև, որ Գերմանիայի քաղաքականությունը միշտ հիմնվել է միջազգային իրավունքի վրա:
«Այդ պատճառով էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի որոշումը, միանշանակ, վճռորոշ դեր ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մեր գործողություններում»,-նշել է պատգամավորը:
Tags: Լեռնային Ղարաբաղ
