Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը խոսել է երկրում տիրող վիճակի մասին

malikԻրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը, ելույթ ունենալով հանրային հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ երկրում շարունակվող կոնֆլիկտը տանում է պետության մասնատմանը: Նա վստահություն է հայտնել, որ Իրաքում գոյություն ունեցող կոնֆլիկտը կլուծվի խաղաղ ճանապարհով: Ալ Մալիքը, ընդգծելով Հավիջում և այլ շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների կործանարար բնույթը, հիշեցրել է, որ Ղուրանը մուսուլմաններին զգուշացնում է հեռու մնալ ինտրիգաներից:

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ ալ Մալիքի համոզմամբ՝ ժողովուրդն ու բանակը մեկ են, և կառավարությունը թույլ չի տա խառնվել անվտանգության ուժերի կամ բանակի գործունեությանը: Վարչապետը հայտարարել է նաև, որ Ալ-Քաիդան և Բաաս կուսակցությունը ժողովրդի թշնամիներն են, ովքեր իրենց գործողություններով սպառնալիք են ստեղծում ոչ միայն Իրաքի, այլև ողջ տարածաշրջանի համար: