Այսօր նշվում է Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրը: Յուրաքանչյուր երկրում, տեղական ժամանակով ժամը 11- անց 05-ին մեկ րոպե լռությամբ հարգում են միջուկային զենքի փորձարկումների զոհերի հիշատակը: Օրը հաստատել է ՄԱԿ-ը, 2009-ին: Այն ժամանակ ՄԱԿ-ի մասնագետները կոչ արեցին դադարեցնել միջուկային փորձարկումները: Նոր որոշման համաձայն, հարկավոր է բոլոր պայմանները ստեղծել աշխարհի անվտանգության համար ու կասեցնել մարդու կյանքին ու առողջությանը սպառնացող հետևանքները: Ներկայում ազատ միջուկային գոտում է ամբողջ հարավային կիսագունդը: ՄԱԿ-ի ներկայացուցիչները դեռևս միջուկային փորձարկումները դադարեցնելու պայմանագիրը չստորագրած երկրներին կոչ են անում հնարավորինս շուտ վավերացնել այն:
Tags: միջազգային օր
