Ավանդաբար կանայք համարվում են թույլ սեռի ներկայացուցիչներ, սակայն, եթե խոսքն առողջության առանձնահատկությունների մասին է, ապա ուժեղ սեռ են կանայք:
Փաստ է, որ կանանց օրգանիզմը շատ ավելի արդյունավետ է պայքարում մաշկի քաղցկեղի` հատկապես մելանոմայի դեմ, որից տղամարդիկ ավելի հաճախ են մահանում: Պրոֆեսոր Պիտեր Ջոնսոնի կատարած հետազոտությունը այն մտքի հանգեցրեց, որ տղամարդկանց մոտ հիվանդության ռիսկը գուցե պայմանավորված է արական` տեստոստերոն հորմոնով, որն ասես “արգելակում” է իմունային համակարգի աշխատանքը:
Ուսումնասիրության հեղինակի կարծիքով, տեստոստերոնը կարող է խանգարել տղամարդու իմունային համակարգի աշխատանքին նաև այլ հիվանդությունների դեպքում: Դրա հետ կապված էլ նույն հիվանդությունների նկատմամբ կանանց օրգանիզմն ավելի արագ ու արդյունավետ է պայքարում, քան տղամարդկանց օրգանիզմը: Բնականաբար, դա կարող է տարածվել նաև սովորական մրսածության վրա, որը տղամարդկանց ավելի շատ տհաճություն է պատճառում, քան կանանց:
Tags: կին