Բանգլադեշում փլված շենքի զոհերի թիվը հասել է 238-ի

bangladesԲանգլադեշի մայրաքաղաք Դակայի մերձակա Սավար շրջանում երեկ 8 հարկանի բիզնես կենտրոնի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 238-ի: Փրկարարական աշխատանքերի արդյունքում, որոնք դեռ շարունակվում են, հաջողվել է փրկել 12 հոգու, իսկ 40-ը ողջ լինելով հանդերձ, դեռ գտնվում են փլատակների տակ: Փրկարարական աշխատանքները գլխավորող գեներալ Մուհամեդ Շիքդերը նշել է, որ այդ 40 հոգին գտնվում են շենքի 4-րդ հարկում՝ սեղմված վիճակում:
Թուրքական «Anadolu»-ը գրում է, որ դեպքից մեկ օր առաջ, ոստիկանությունը շենքի վրա խորը ճաքեր տեսնելով, պահանջել էր ազատել Ռենա Պլազան, որտեղ մոտ 2 հազար մարդ է աշխատում: Սրան արձագանքել էր շենքում գտնվող մի բանկային գրասենյակ՝ ազատելով տարածքը, սակայն սրան հակառակ տեքստիլ արտադրության գործարանների բանվորները շարունակել էին իրենց աշխատանքը: