ԿԺԴՀ-ից ցնցող լուրեր են ստացվում.երգչուհի Հեն Սոլ Վոլին, որը ոչ պաշտոնական տվյալներով Կիմ Չեն Ինի նախկին սիրելին էր, գնդակահարել են Ինհասու երգչախմբի մյուս արտիստների հետ: Նրանց մեղադրել են պոռնոգրաֆիական ֆիլմում նկարահանվելու մեջ ու մահապատժի ենթարկել:
Տեղեկությունը փոխանցել են հարավկորեական ԶԼՄ-ները հղում անելով չինական աղբյուրներին: Ըստ նրանց տեղեկությունների, երգչուհի Հեն Սոլ Վոլը և 11 երաժիշտներ գնդակահարվել են օգոստոսի 20-ին: Դրա համա առիթ է ծառայել Չինաստանում իբր հայտնաբերված պոռնոֆիլմերը, որոնց նկարահանումներին մասնակցել են նաև այդ երաժիշտները: Բացի այդ, իբր, երաժիշտների տանը հայտնաբերվել են Աստվածաշնչի օրինակներ, ինչն, ամենայն հավանականությամբ, նպաստել է դատավճռի խստացմանը:
Ոմանք ենթադրում են, որ երաժիշտները կապված են եղել Կիմ Չեն Ինին հակադիր հարավկորեական ճամբարի քաղաքական էլիտայի հետ: Բացի այդ, հաշվի առնելով, որ Կիմ Չեն Ինի ներկայիս կինը` Լի Սոլ Յուն նույնպես Ինհասու նվագախմբից է եղել, հնարավոր է, որ այդ գործում անմիջական դեր է խաղացել:
Առաջին անգամ հյուսիսկորեական առաջնորդի սիրուհու անունը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ նա ամուսնանում էր: Հայտնի է, որ Հեն Սոն Վոլը Կիմ Չեն Ինի հետ հանդիպում էր ավելի քան 10 տարի, սակայն առաջնորդի հայրը պնդեց դադարեցնել այդ հարաբերությունները: Դրանից հետո, շշուկների համաձայն, երգչուհին ամուսնացել է հյուսիսկորեացի գեներալներից մեկի հետ, որդի ունեցել ու հեռացել երկրից:
Tags: Կիմ Չեն Ին