Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Ջամիլ Հասանլըի` կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար ներկայացրած փաստաթղթերը: Վերջինս Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը միավորող Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի (ԴՈւԱԽ) երկրորդ միասնական թեկնածուն է:
Հասանլըն այդ փաստաթղթերը ԿԸՀ-ին էր ներկայացվել օգոստոսի 24-ին:
Հիշեցնենք, որ Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի առաջին միասնական թեկնածում Ռուստամ Իբրահիմբեկովն էր: Օգոստոսի 23-ին կայացած արտահերթ նստաշրջանի ընթացքում Հասանլըն ընտրվել էր որպես ընդդիմության երկրորդ միասնական թեկնածու, եթե ԿԸՀ-ն չհաստատի Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը: Օգոստոսի 27-ին ԿԸՀ-ն մերժել էր Իբրահիմբեկովին, քանի որ վերջինս և՛ Արբեջանի, և՛ Ռուսաստանի քաղաքացի է, մինչդեռ նախագահի թեկնածուն պետք է լինի միայն Ադրբեջանի քաղաքացի:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին:
