Գերմանացի երիտասարդ դիզայներ Սիմոն Ֆրամբախի Soft light-ը սովորական կենցաղային իրերին նայելու նոր մոտեցում է: Հեղինակը լամպը փաթաթել է փրփրաբազմաուրեթանի մեջ ու առաջարկել կիրառել այն ցանկացած տեղում` որպես լույսի աղբյուր:
Փափուկ ու միևնույն ժամանակ ձիգ նյութը հեշտությամբ վերականգնում է նախնական դիրքը: Այն կարելի է տեղադրել անգամ կահույքի կտորների միջև, անկյունում, կամ էլ կրառել թեկուզ որպես բարձ: Լամպի ամբողջ մակերեսից մեղմ ու հավասարաչափ լույս է սփռվում: Լամպը կարող է ցանկացած ձև ու դիրք ընդունել:
