Նորվեգիայում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները: 4 պարտիայից բաղկացած մրցամարտում պատվավոր ավարը կվիճարկեն Վլադիմիր Կրամնիկն ու Դմիտրի Անդրեյկինը:
Կրամնիկն արագ շախմատի խաղում 1,5:0,5 հաշվով առավելության հասավ Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ: Իսկ Անդրեյկինը նույն հաշվով հաղթեց Եվգենի Տոմաշևսկիին: Ի դեպ, վերջինս 3-րդ փուլում հաղթել էր Լևոն Արոնյանին:
Եզրափակիչ մրցամարտի առաջին պարտիան կկայանա այսօր:
Tags: շախմատ, սպորտ