Մախաչկալայի «Անժի» ակումբիի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբում հանդես եկող այդ ակումբի ղեկավարությունը պայմանավորվել է Դոնեցկի «Մետալուրգի» ներկայացուցիչների հետ` Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի տեղափոխության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Մկրտչյանը 2011-ից խաղում էր «Մետալուրգ» թիմում:
Հայաստանի ազգային հավաքականում Մկրտչյանը անցկացրել է 30 խաղ մրցակիցների դարպասը գրավել է մեկ անգամ:
