Սթիվ Ջոբսի կերպարի մեջ մտնելու համար, դերասան Էշթն Կատչերն ուսումնասիրել է ոչ միայն Ջոբսի խառնվածքը, այլև իր վրա է փորձել նրա կենսակերպը:
Հայտնի է, որ Ջոբսն ինքն իրեն հսկում էր ամբողջ կյանքում: Նա խստիվ հետևում էր սննդակարգին:
”7 օր” ամսագրին տված հարցազրույցում Կատչերը պատմել է.”Ինձ թվում էր, որ բնական խաղալու համար պետք է ոչ միայն այդ մարդու մասին իմանամ, այլև փորձեմ այն ամենը, ինչ նա է արել: Հակառակ դեպքում` մարդուն չես կարող զգալ, եթե նրա մաշկի մեջ չես մտնում: Կարդացի այն գիրքը, որը Ջոբսը համարում էր իր սնդդակարգի սուրբ գիրքը: Այն հիմնված է մի գաղափարի վրա, որ միայն խաղողաշաքարն է օգտակար առողջությանը”:
Որոշ ժամանակ Էշթնը հետևեց այդ սննդակարգին, սակայն հետևանքն անմխիթար էր.”Երևում է` այդ գրքի հեղինակը ճիշտ չէ: Պատկերացրեք, մեկ շաբաթ ես կերա միայն խաղող, հաջորդ շաբաթ` գազար: Հետո վերջնականապես վերածվեցի բուսակերի: Ու… հայտնվեցի հիվանդանոցում”:
Դերասանի օրգանիզմը չդիմացավ նման փորձարարությանը: Նա պատմել է, որ հետազոտությունով պարզվել է, որ նրա մոտ շաքարի մակարդակն արյան մեջ փոփոխվել է, իրեն տանջել են ենթաստամոսագեղձի ցավերը.”Բժիշկներն ապշած էին: Փորձն իհարկե չստացվեց, դրա փոխարեն ես հիմա ավելի եմ հիանում Սթիվի կամքի ուժով”:
Tags: Ջոբս