ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին, 4 մարդ զոհվել է, 2-ը հիվանդանոցում են

001_0002-3340-650-500-50-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

Լուսանկարը` Mes.am-ի

Հայտնի են Արագածոտնի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի  հետևանքով չորս զոհերի անունները:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ  օգոստոսի 30-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 48-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ-տրանզիտ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ-տրանզիտ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Օպել»-ի վարորդ, 1972 թ. ծնված Արամ Հովհաննիսյանը և ուղևորներ, 1973 թ. ծնված Վաչագան Ասատրյանը, 1947 թ. ծնված Լավրենտ Հովհաննիսյանը և 1971 թ. ծնված Պարթև Հովհաննիսյանը տեղում մահացել են:Կատարվում է քննություն:

Ավելի վաղ ԱԻՆ-ից էին հաղորդել պատահարի մասին` տեղեկացնելով, որ  տուժածներից երկուսը հիվանդանոց են տեղափոխվել: «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1987 թ. ծնված Թ. Թ.-ին տեղափոխել են  Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ  բժիշկները նրա վիճակը  գնահատել են ծանր, իսկ վարորդը` 1986 թ. ծնված Ս. Հ.-ը, հոսպիատալացվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այստեղ վերջինիս վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Tags: ,