«Բուդկչին ֆռցրեց մի ամբողջ պետական համակարգ». Սարհատ Պետրոսյանը` Սամվել Ալեքսանյանի մասին

arm137785788383«Մի բուդկչի ֆռցրել է մի ամբողջ պետական համակարգ: Բոլորն են խաբվել մեկի կողմից». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Փակ շուկա»-ում հուշարձանի ներկայիս սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ապօրինի գործողությունները այսպես բնորոշեց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը:

Վերջինս նշեց, որ ՀՀ-ի միջազգային և տեղական օրենքների ու պարտավորությունների համաձայն՝ հուշարձանը կանխամտածված և ոչ կանխամտածված վնասելու դեպքում զրկվում են օգտագործման իրավունքից, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը, հանդիսանալով այս օրենքի իրացնողը, պետք է պայքարեր, բայց չարեց, ուստի ամենամեծ մեղքը մշակույթի նախարարությանն է:

«Այս ամենում բոլորն են մեղավոր, իսկ ամենից շատ՝ մշակույթի նախարարությունը: ՀՀ կառավարությունն է թույլատրում հանրապետական նշանակության հուշարձանի փոփոխություն, սակայն քսան տարիների ընթացքում չի եղել որևէ նման որոշում: «Փակ շուկա»-ի դեպքում էլ նման փաստաթուղթ չկա: Մշակույթի նախարարությունը հողային աշխատանքներ է թույլ տվել «Փակ շուկա»-ում: Ես այդ բուդկչուն չեմ մեղադրում, մեղավորը մշակույթի նախարարությունն է, որի վերնախավը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Բոլորը տոտալ սուտասաններ են, որոնք պաշտոններ են զբաղեցնում: «Փակ շուկայում» կատարվողը լկտիության գագաթնակետն է: Դուք սա չեք մարսելու»,- մտահոգված նշեց Սարհատ Պետրոսյանը:

1in.am