Թուրքիան ուղղակիորեն չի մասնակցի Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններին. Zaman

turkԻնչպես հաղորդում է թուրքական «Zaman»-ը՝ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը մի շարք նախարարների հետ արտահերթ հանդիպման ժամանակ նշել է, որ ռազմական ներծուժումը Սիրիա կարող է այլ նպատակ հետապնդել՝ այն է թուլացնել նախագահ Բաշար Ասադի ուժերը, այլ ոչ թե իշխանազրկել նրան:
Քննարկման ժամանակ, որին մասնակցել են երկրի ներքին և արտաքին գերատեսչությունների ղեկավարները, համաձայնություն է կայացվել այն մասին, որ Թուրքիան ուղղակիորեն չի մասնակցի Սիրիայի նկատմամբ ռազմաօդային գործողություններին, այլ ընդամենը կաջակցի մյուս երկրներին իրականացնելու օդային հարձակումը: Բացի այդ, վարչապետ Էրդողանը կարգադրել է ուժեղացնել անվտագության միջոցառումները Սիրիայի հետ սահմանային շրջաններում և այնտեղ ուղարկել լրացուցիչ ռազմական տեխնիկա և մարդկային ռեսուրսներ:

Tags: