Լեռնային Ղարաբաղի խնդիրը մոտ ապագայում կլուծվի. Ալի Հասանով

hasanovԱդրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մոտ ապագայում լուծվելու է: Հիշեցնելով, որ օգոստոսի 31-ը Կուբաթլու շրջանի «օկուպացման» օրն է, փոխվարչապետը նշել է, որ Ադրբեջանը «կազատագրի Հայաստանի օկուպացրած հողերը»: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Trend»-ը: «Մենք ցավում ենք, որ միասին հավաքվում ենք միայն օկուպացիայի օրերին: Մենք միանգամայն վստահ ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ մենք մոտ ապագայում անպայման կհավաքվենք հաղթանակի օրը: Մենք կարծում ենք, որ կգա օր, երբ այս հողերը կազատագրվեն: Այս հարցը շուտով կլուծվի, չնայած Հայաստանը իր ոչ կառուցողական դիրքորոշմամբ երկարաձգում է խնդրի հանգուցալուծումը: Մենք գտնում ենք, որ այս հարցից բացի Ադրբեջանում այլ խնդիր չկա: Մեր միակ խնդիրը հայ-ադրբեջանական հակամարտությունն է, որը շուտով կկարգավորվի»,-հայտարարել է Հասանովը:

Tags: ,