Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում Եվրոպայի սուպերգավաթը վիճարկեցին Մյունխենի «Բավարիան» և Լոնդոնի «Չելսին»: Դա այդ թիմերի մարզիչներ Խոսեպ Գվարդիոլայի և Ժոզե Մոուրինիոյի հակամարտությունն էր: Եվ «Բավարիան» Գվարդիոլայի գլխավորությամբ նվաճեց առաջին տիտղոսը: Խաղի հիմնական լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի: Ընդ որում, մյունխենցիները հետապնդողի դերում էին և միայն լրացուցիչ խաղաժամանակի վերջին վայրկյանին դրամատիկ պայքարում վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը` 2:2: Իսկ հետխաղյա 11 մ-ոցների հարվածաշարն ավելի հաջող իրացրին մյունխենցիները՝ 7:6: «Չելսիի» խաղացողներից վրիպեց Լուկակուն:
Տեխնիկական արդյունքներ
«Բավարիա» – «Չելսի»՝ 2:2 (11 մետրանոցներ՝ 5:4)
Ֆրանկ Ռիբերի, 47, Մարիո Մանջուկիչ, 120+1 – Ֆերնանդո Տորես, 8, Էդեն Ազար, 93
Հեռացվեց Ռամիրեսը («Չելսի»), 85
Tags: Եվրոպայի սուպերգավաթ, սպորտ, ֆուտբոլ
