Այս շաբաթ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր ելույթի ժամանակ, ցանկանալով Աստվածաշնչից մեջբերում կատարել, սխալ է արտասանել հայտնի կրոնական ասույթը՝ Քրիստոսը բազմացրեց հացը և առնանդամները ասելով:
Մադուրոն այդ սխալը թույլ է տվել մայրաքաղաք Կարակասում կրթության վերաբերյալ իր ելույթի ժամանակ:
Անդրադառնալով բազմությանը կերակրելու նպատակով հացը և ձուկը բազմացենլու Քրիստոսի խորհրդանշային պատմությանը՝ նա ցանկացել է հայտնել, որ իր կառավարությունը կրթությունը կտարածի երկրի տարածքով՝ դպրոցից դպրոց և աշակերտից աշակերտ:
«Որպեսզի բազմացնենք ինքներս մեզ, ինչպես Քրիստոսը բազմացրեց առնանդամները, կներեք, ձուկը և հացը» ասել էր նա:
Իսպաներենում առնանդամ (penes) և ձուկ (peces) բառերի համարժեքները մեկ տառի տարբերություն ունեն և դրանք շփոթելը բավականին հեշտ է:
Մադուրոն Վենեսուելայի նախագահ է դարձել մարտի 5-ին Ուգո Չավեսի մահից հետո:
Իր կառավարման հինգ ամիսների ընթացքում տարբեր նա քննարկումների նյութ է դարձել:
Նրան մեղադրում են երկրում զուգարանի թղթի անբավարար քանակության, Չավեսի դամբարանում քնելու, նույնասեռականների դեմ հայտարարությունների և Էդվարդ Սնոուդենին ապաստան առաջարկելու համար:
