Օգոստոսի 30-ին, ժամը 23.20-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
