Օգոստոսի 31-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծովակ գյուղի 4-րդ փողոցի թիվ 7 տանը կից անասնագոմի տանիքում:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (25 քմ):
