Ադրբեջանական բանակում մահվան հերթական դեպքն է գրանցվել:
Ադրբեջանի Ազգային բանակի 19-ամյա զինծառայող Թուրալ Զամանովը մահացել է տևական հիվանդության պատճառով:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է այդ մահվան դեպքը: Համաձայն Պաշտպանության նախարարության`զինծառայողի մոտ սուր լեյկոզ է եղել:
Զամանովը զորակոչվել էր 2012թ.-ին Նեֆթճալայի շրջանից:
Համաձայն ոչ պաշտոնական ադրբեջանական վիճակագրության` 2013թ.-ի ընթացքում Ադրբեջանում մահացել է ավելի քան 60 զինվորական, վիրավորվել`70-ը:
