Հարավային Աֆրիկայի նախագահի գրասենյակը շաբաթ օրը հայտարարել է, որ Նելսոն Մանդելան շարունակում է մնալ հիվանդանոցում՝ հերքելով ավելի վաղ տարածված հայտարարությունները, որ նա արդեն վերադարձել է տուն:
Մանդելային մոտ կանգնած երկու աղբյուրներ շաբաթ CNN-ին հայտնել էին, որ հիվանդանոցում երկար ժամանակ մնալուց հետո նա վերադարձել է իր Յոհանսբուրգի բնակարան:
Նախագահի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ Մանդելայի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն, սակայն նա դրական է արձագանքում բուժմանը:
95-ամյա Մադելան հոսպիտալացվել էր հունիսի 8-ին թոքերի վարակի պատճառով: Նա հուլիսին բարեկամների հետ իր ծնունդը 95-րդ տարեդարձը նշել էր Պրետորիայի հիվանդանոցում:
Tags: Մանդելա
