Կինը արտասվել է, երբ Բեյոնսեի թիմը պատահաբար նրան կես ժամ փակված է թողել սատանայի անիվ կարուսելի վրա: Դեպքը տեղի էր ունեցել այս շաբաթվա սկզբին Քոնի կղզու զվարճանքների այգում 31-ամյա երգչուհու նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ:
Ըստ Splash-ի՝ Բեյոնսեն որոշել էր որոշ կադրեր նկարահանվել անիվի վրա և նրա թիմը հանրության համար փակել էր կարուսելը, սակայն չէին նկատել, որ խեղճ կինը և նրա ուղեկիցը գտնվում են նստատեղերից մեկի վրա:
Մինչ կինը և իր ուղեկիցը կախված էին մնացել կարուսելի վերևում, Բեյոնսեն ներքևում շպարվում էր:
Կարուսելից վերջապես իջնելուց հետո՝ զույգը ցնցված տեսք ուներ:
Կինը կարուսելից իջնելիս արտասվել է և իր ուղեկցի հետ արագ հեռացել:
Դեպքից հետո Բեյոնսեն շարունակել էր իր տեսահոլովակի նկարահանումները:
