Մեկնարկում է «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերները և խոչընդոտները» խորագրով գիտաժողովը

հեհԱպրիլի 26-28-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կանցկացնեն «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերները և խոչընդոտները» խորագրով գիտաժողովը։

Եռօրյա գիտական տնտեսական զեկույցների քննարկումների միջոցով կգնահատվի և երիտասարդության աչքերով կկանխատեսվի Հայաստանի տնտեսության վաղվա օրը՝ զուգահեռներ տանելով մեր երկրի տնտեսական անցյալի և ներկայի միջև:

Կհնչեն ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերին վերաբերող 30 զեկույցներ։ Կարծարծվեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ ՀՀ տնտեսության ճյուղային կառուցվածքի վերլուծությունը, տնտեսության մասնավորեցումը ՀՀ-ում, մարքեթինգային, գովազդային գործունեության առանձնահատկությունները մեր երկրում, ԵՄ-ՀՀ տնտեսական համագործակցության հեռանկարները, միգրացիայի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա և այլն։

Տնտեսագիտական համալսարանի ուսանողները գիտաժողովի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, պաշտոնատար այլ անձանց հետ։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն